Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում Նազիկի գրանցած 242 կգ արդյունքը առավելագույնը չէր:
«Սա այն բացառիկ մրցումներից մեկն էր, որտեղ Նազիկն այդպես էլ մեդալ չունեցավ: Սակայն ժամանակները փոխվում են: Այս 5-րդ տեղը Նազիկի վնասվածքներից հետո իսկապես հերոսություն է: Եթե մի քիչ ավելի ժամանակ ունենայինք, ապա Նազիկն անպայման մեդալ կունենար, մեզ միայն ժամանակը չբավարարեց: Ինչ որ բան խանգարեց նրան, եթե առողջությունը նորմալ լիներ, ապա մեդալ էլ կլիներ: 5-րդ տեղը Նազիկի առավելագույնը չէր: Եթե Նազիկն ունենա համարձակություն և նորից շարունակի ծանրամարտով զբաղվել, ապա ես իմ կողմից խոստանում եմ` նա մեդալներ կունենա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում»,-ասաց գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին