Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական կենտրոնում պայքարի մեջ մտան կին մարմնամարզիկները։
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի կանանց մրցաշարում մեր երկիրը ներկայացրեց ամերիկաբնակ Հուրի Գեբեշյանը։ Վերջինս ուժերը չափեց բազմամարտում և հավաքեց 53. 748 միավոր։
Բազմամարտի երեք ենթախմբեր դեռևս չեն սկսել պայքարը, և եզրափակիչ դուրս եկած մարզիկների անունները հայտնի կլինեն քիչ ավելի ուշ։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին