31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեի 129-րդ նստաշրջանում կքննարկվի 2020 թվականի Օլիմպիական խաղերում նոր մարզաձևերի ընդգրկումը և կկայանա գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունը:
2020 թվականի Օլիմպիական խաղերում կարող են լինել 5 նոր մարզաձևեր՝ կարատե, ժայռամագլցում, սերֆինգ, սկեյթբորդ, բեյսբոլ: Նախնական տեղեկության համաձայնʼ այս մարզաձևերում կխաղարկվի մեդալների 18 զույգ հավաքածու:
Միջազգային օլիմպիական կոմիտեի 129-րդ նստաշրջանը մեկնարկել է օգոստոսի 1-ին և կեզրափակվի օգոստոսի 4-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին