Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Հավաքի հիմնական նպատակը ընդհանուր ֆիզիզիկական պատրաստվածությունն է: Մասնակցում են ինչպես Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկները, այնպես էլ՝ հավաքականի մյուս անդամները:
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 5 մարիզկով է մեկնելու Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին:
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին