Անդրե Սպայթ Մկրտչյանը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ

00:20 - 04 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ:

Մկրտչյանն այս առաջնությունում ընդհանուր վիճակագրության արդյունքում յուրաքանչյուր խաղում վաստակած միավորի քանակով` 21,2, դարձավ ամենաարդյունավետ բասկետբոլիստը:

Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին նաև Բրայան Դանսթոնը և Անդրե Սպայթ Մկրտչյանը:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում 79:71 հաշվով հաղթելով Անդորրային դարձավ մրցաշարի հաղթող:

 

 ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ