Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

20:56 - 02 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում է:

Առաջին քառորդում Հայաստանի հավաքականը զիջում էր մրցակցին միայն 4 միավորով (16:20): Այնուհետ երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաները ոչ միայն հետ բերեցին կորցրած միավորները, այլև առաջ էին հաշվի մեջ մեկ միավորով` 35:34: Երրորդ քառորդը բավականին դժվարին ստացվեց երկու թիմերի համար էլ, սակայն Հայաստանի հավաքականը շարունակում էր տիրել նախաձեռնությանը` 51:46: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 74:60 և Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը դուրս եկավ եզրափակիչ:

Այս խաղում ամենաարդյունավետը Անդրե Սպայտ Մկրտչյանն էր` 24 միավոր:  

Կիսաեզրափակչի մյուս զույգերը կազմել են Անդորրան և Սան Մարինոն: Նրանք ուժերը կչափեն Երևանի ժամանակով 21:30-ին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ