«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Գառնիկ Մնացականյան

12:10 - 27 Հուն, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

 

Մեր հաջորդ հերոսը ազատ ոճային ըմբիշ Գառնիկ Մնացականյանն է: Նա ծնվել է 1989 թվականին Ազատաշենում: Ներկայացնում է 57 կգ քաշային կարգը: Մարզվում է 1999 թվականից: Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Սերբիայի վարկանիշային մրցաշարում: Մնացականյանը մեծահասակների տարիքային խմբում Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների չի մասնակցել, տրված առաջին իսկ հնարավորությունն օգտագործեց և ձեռք բերեց բաղձալի ուղեգիրը:

 

Ըմբիշը հանգիստ բնավորություն ունի, շատ խոսել չի սիրում: Գառնիկը, Մնացականյանների ընտանիքի միակ ըմբիշը չէ, նրա կրտսեր եղբայրը՝ Տիգրան Մնացականյանը, ևս ազատ ոճային ըմբիշ է:

 

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Նոր Կտակարան:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Առաջին մարզիչիս՝ Անդրանիկ Հարոյանին, ով, ցավոք, մահացել է:

 

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Որդուս և կնոջս:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Անակնկալ, սպորտային ամենակարևոր միջոցառում, նվաճում:

-Ինչպե՞ս կուզեսոր հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Աստծո կամոք՝ մեդալով:

  

 

Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան

Ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյան

Մաքսիմ Մանուկյան 

Միհրան Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյան

Բռնցքամարտիկներ՝  Նարեկ Աբգարյան

 Արամ Ավագյան

Վլադիմիր Մարգարյան

 Արթուր Հովհաննիսյան

Պաշտոնական գործընկեր՝ Ucom 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

 

Այլ նորություններ