Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը:
Հունիսի 26-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը, 66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը և 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը:
Մխիթար Գրիգորյանը և Սարգիս Հովսեփյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար: Նրանց մրցակիցներն են համապատասխանաբար` բուլղարացի Միկյայ Սալին Մայիմը և թուրք Սեմիհ Յազիչին:
66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:
ՀԱՕԿ լրատվության բաժին