Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող մրցաշարում:
Norway Chess մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Չաու Լին էր: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 40-րդ քայլին գրոսմայստերնեըր կիսեցին միավորը:
Այժմ Արոնյանն ունի 1,5 միավոր: 2, 5 միավոր ունի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Անիշ Գիրիի հետ:
ՀԱՕԿ լրատվության բաժին