Թուրքական Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:
Մարգարյանը պարտության մատնեց մոլդովացի Վասիլի Բելոուսին, նվաճեց լավագույն երրորդ տեղը և ապահովեց Հայաստանի հավաքականի 4-րդ օլիմպիական ուղեգիրը:
Ապրիլի 17-ին Օլիմպիական խաղերի ուղեգրի համար կպայքարի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:
ՀԱՕԿ լրատվության բաժին