Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական, բայց պատասխանատու մրցամարտ կանցկացնի վաղը: Ստոկհոլմում,հունիսի հինգին,Շվեդիայի հավաքականը հյուրընկալելու է մեր ընտրանուն: Ենթադրվում է, որ հայ ֆուտբոլիստները պաշտոնական խաղին բնորոշ պատասխանատվությամբ կելնեն ասպարեզ, նպատակով, որ 10 – րդ անընդմեջ հանդիպումն անցկացնեն առանց պարտության:
Մրցամարտը տեղի կունենա << Ֆրենդս Արենա >> մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 22 ։ 45-ին։
Մեր թիմը Շվեդիա է մեկնել Զագրեբից , որտեղ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումն ավարտել է 1 : 1 հաշվով: