ԲԱԼԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

11:51 - 31 Օգո, 2020

Վանաձորում անցկացված ՀՀ կրոսավազքի առաջնությանը հաջորդեց << Ցատկորդի օր >> հանրապետական  միջոցառումը։ Լավ արդյունքներ ցույց տվեցին   կապանցիներ, հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը / 7մ․ 40 սմ / և եռացատկորդ Լևոն Աղասյանը / 16մ․ 67 սմ / ։  Կանանցից առաջինն  էին համապատասխանաբար երևանցի Յանա Աբրահամյանը / 5մ․ 51սմ/ և կապանցի Մարիետա Մինասյանը / 12մ․ 24սմ /։ 

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը չդժգոհեց  ցատկորդների ընդհանուր պատրաստականությունից։ Մասնավորապես տղամարդկանց արդյունքները համապատասխանում են եվրոպական միջին չափանիշներին։ Փորձառու մասնագետը հույս ունի , որ գրանցված ցուցանիշները, հենց կապանցի մարզիչների շնորհիվ,  առաջիկա շաբաթների ընթացքում որոշ չափով կբարելավվեն։  Այդ պարագայում նշած մարզիկները, հնարավոր է նաև նրանց որոշ թիմակիցներ, մրցանակներ նվաճեն Ռումինիայում սեպտեմբերի 19 – 20 – ին անցկացվելիք Բալկանյան երկրների առաջնությունում։

Հայաստանի երեք մարզիչների ուղեկցությամբ Ռումինիայի ասպարեզներում կմրցեն ընդհանուր թվով  տասներկու  վազորդներ, ցատկորդներ և նետորդներ։

Մինչ մեծահասակների ստուգատեսը, սեպտեմբերի 12 – 13 –ին Ստամբուլում կանցկացվի Բալկանյան երկրների պատանեկան առաջնությունը։ Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի  վեց աթլետներ ՝ երկու մարզիչների գլխավորությամբ։

Այլ նորություններ