Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին մեկնարկել է ուսումնամարզական հավաքով, որն անցկացվում է Աբովյան քաղաքում։
«Բռնցքամարտիկները նախապատրաստվում են միջազգային երկու մրցաշարի։ 6 բռնցքամարտիկ կմեկնի Մինսկ, 8 մարզիկ՝ Սոֆիա։ Փետրվարին կունենանք ևս մեկ հավաք, արդեն Երևանում։ Այս երկու մրցաշարերի արդյունքում կորոշվի, թե ով կմեկնի Ստամբուլում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։
Ուսումնամարզական հավաքը մեկնարկել է հունվարի 18-ին, կավարտվի 31-ին։
Լուսանկարներն` այստեղ:
ՀԱՕԿ լրատվության բաժին