Միջազգային օլիմպիական կոմիտեի «Օլիմպիական համերաշխության» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի և ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի համատեղ ջանքերով Երևանում անցկացվել է ձյուդոյի մարզչական սեմինար:
«Ձյուդոյի մարզչական սեմինար, որպես այդպիսին, Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի այն անցկացնում էր Ուզբեկստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շտուրբաբինը: Սեմինարին մասնակցում էին, ինչպես հավաքականների, այնպես էլ մարզադպրոցների 20 մարզիչ: Այն շատ արդյունավետ և կարևոր էր: Մարզչական սեմինարների հայ մասնագետները չեն մասնակցել, միայն Լևոն Գևորգյանն է, ով երկու անգամ մասնակցել է նման միջոցառումների: Շնորհակալ ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին և ձյուդոյի միջազգային ֆեդերացիային նման հնարավորություն ընձեռելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:
Ձյուդոյի մարզչական սեմինարն անցկացվել է դեկտեմբերի 11-18-ը Երևանում:
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին