Հարավկորեական Չհոնջու քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտել է մեկ մեդալով:
Մարզական սամբոյի մրցաշարում հանդես եկած Դավիթ Գրիգորյանը բրոնզե մեդալակիր է դարձել 82 կգ քաշային կարգում:
ԱԱ-ի մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաև Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) և Էդիկ Պետրոսյանը (100 կգ), իսկ Ջոն Բալայանը (52 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ) մասնակցել են մարտական սամբոյի մրցաշարին: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչն էր 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը: