Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը:
Հունիսի 24-ին պայքարի են դուրս եկել հրաձիգները:
Հայաստանի ներկայացուցիչներից Հրաչիկ Բաբայանը 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում գրանցեց 623,6 արդյունքը:
Բաբայանը զբաղեցրեց 24-րդ հորիզոնականը և չհաղթահարեց որակավորման փուլը:
Այսօր պայքարի դուրս եկած հայ հրաձիգներից Ալլա Պողոսյանը կրկին 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում 624,3 արդյունքով զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը և չի հաղթահարել որակավորման փուլը:
Հունիսի 22-ին Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը հանդես էին եկել 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։ Գրանցելով 620․0 արդյունքը՝ հայ հրաձիգները զբաղեցրել էին 23-րդ հորիզոնականը: