Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մրցումային վերջին օրը կպայքարի 2 բրոնզե մեդալի համար:
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը սփոփիչ առաջին գոտեմարտում ժամանակից շուտ՝ 9:1 հաշվով առավելության հասավ բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, այնուհետև կրկին ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթեց Կոնստանտին Ստասին՝ Բուլղարիա: Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանի մրցակիցը կլինի սերբ Մատե Նեմեշը:
72 կգ քաշայինների սփոփիչ գոտեմարտում Հրանտ Կալաչյանը 8:4 հաշվով հաղթեց հունգարացի Ռոբերտ Ֆրիտչին և բրոնզե մեդալի համար կպայքարի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ: