Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։
Ռումինիայի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը: