Բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի կիսաեզրափակիչի երրորդ խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 80:74 հաշվով առավելության է հասել «Արցախի» նկատմամբ եւ կրճատել հաշիվը:
Կիսաեզրափակիչի շարքի հաշիվը դարձավ 3:2՝ հօգուտ «Արցախի» (երրորդ եւ չորրորդ շրջանի խաղերը եւս փլեյ-օֆֆի հաշվարկի մեջ են): Այս թիմերի միջեւ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցում են «Արագածը» եւ «Արթիկ-Ման Հոլդինգը»: «Արագածը» հաղթում է 3:1 հաշվով: