Հայաստանի ներկայացուցիչները հաջողության չեն հասել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում։
73 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի Վիկտոր Ստերպուին եւ լքել պայքարը:
100 կգ քաշային կարգում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ Միխայիլ Մինչինը եւ Արսեն Խանջյանը, որոնք հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են 1/8 եզրափակիչում եւ լքել պայքարը: Այդ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Արմեն Ադամյանը: