Աստանայում շարունակվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում հանգստյան օրվանից հետո մարտի 11-ին անցկացվեցին 6-րդ տուրի մրցամարտերը։ Հայաստանի հավաքականը 1․5։2․5 հաշվով պարտվեց Ուկրաինայի թիմին՝ կրելով 5-րդ անընդմեջ պարտությունը։
Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:
6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 2 միավոր եւ Հունգարիայի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը: Մարտի 12-ին կայանալիք 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն Հունգարիայի հավաքականի հետ: