Միքայել Միքայելյանը դժգոհելու տեղիք չի տալիս

14:38 - 04 Մար, 2019

ՌԴ  Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող   համաշխարհային ձմեռային 29-րդ ունիվերսիադային մասնակցում են  Հայաստանի հինգ պատվիրակներ:

Մեր մարզիկներից առաջինը ասպարեզ ելավ  աշոցքցի 19 -ամյա դահուկորդ, ֆիզիկական կուլտուրայի հայկական  պետական ինստիտուտի ուսանող Միքայել Միքայելյանը: 10կմ դասական ոճում, 86 մասնակիցների պայքարում 28 : 52. 0 արդյունքով  նա զբաղեցրեց 38 –րդ հորիզոնականը:

Առավել հաջող էր Միքայելի ելույթը  10կմ ազատ ոճի հետապնդումով  մրցաձևում: 82  մասնակիցների մեջ նա  գրավեց 26-րդ տեղը `  26 : 41. 9 արդյունքով:

Մեր ուսանող մարզիկները մարտի 5 –ին ազատ են մրցումներից: Հաջորդ օրը ` մարտի 6 –ին Միքայել Միքայելյանը կմրցի արագավազքում ,իսկ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հանդես կգա կարճ ծրագրով:

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ