Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանն կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը:
Ինչպես հայտնում է «Punch Boxing Armenia»-ն Գոռ Երիցյանի մրցակիցն է 26-ամյա ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Շարոնովը: Պրոֆեսիոնալ կարիերայում առաջին մենամարտը նա անցկացրել է 2014 թվականի մարտի 29-ին՝ հաղթելով Քենյան ներկայացնող Ջեորջ Օուանոյին:
Շարոնովն իր անցկացրած 14 մենամարտերից 9-ում հաղթանակն է տոնել, 3-ում կրել է պարտություն, 2 մենամարտ էլ ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Հիշեցնենք, որ Գոռ Երիցյանը հաղթանակ է տոնել անցկացրած 7 մենամարտերում: