Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

14:25 - 14 Նոյ, 2015

Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից Տիգրան Կիրակոսյանը նվաճել է արծաթե, իսկ Էռնեստ Հայրապետյանը՝ բրոնզե մեդալ:

Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը: Իսկ 52 կգ քաշային, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց հաղթանակներ տանելով հասավ եզրափակիչ: Մինչև վերջին րոպեն հաղթում էր 2 միավորով, ապա պահումով կորցրեց 4 միավոր, բայց վերջին վայրկյանին կարողացավ գցում կատարել, որը սակայն, մրցավարները չհաշվեցին:
Գոտեմարտն ավարտվեց 2:4` հոգուտ ղազախստանցի մարզիկի: Տիգրան Կիրակոսյանն արժանացավ արծաթե մեդալի:

 

Լուսանկարը` GettyImages-ի

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ