Ջիբրալթարում ավարտվեց Tradewise Chess Festival (276 մասնակից) շախմատի միջազգային մրցաշարը:Վերջին՝ տասներորդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ եւ 7.5 միավորով բաժանեց 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը 4-րդն է: Մրցաշարիկանոնակարգի համաձայն, 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները խաղացին թայ-բրեյք(կարճեցված ժամանակով պարտիաներ):
Կիսաեզրափակիչներում Արոնյանը հաղթեց Ռապպորտին (Հունգարիա)՝ 2:0, իսկ Ֆրանսիայիներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավն առավելության հասավ Նակամուրայի նկատմամբ (2.5:1.5):Եզրափակչում Արոնյանն ուժեղ էր Վաշյե-Լագրավից՝ 2.5:1.5:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով պայքարն ավարտեց 98-րդ հորիզոնականում:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի