31-րդ ամառային Օլիմպիական խաղերի այգին մեկնարկից 8 ամիս առաջ պատրաստ է 92 տոկոսով:
Խաղերի հիմնական և մեծ մասը կանցկացվի Բարայում: Հենց այստեղ է կենտրոնացած մարզաձևերի հիմնական դահլիճները, Օլիմպիական խաղերի ավանը և օլիմպիական այգին: Ինչպես տեղեկացնում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի Օլիմպիական խաղերի աշխատանքները վերահսկող բաժինը` օլիմպիական այգին պատրաստ է 92 տոկսով:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10.500 մարզիկ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում: