Երեւանում ընթացող «Երեւան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի հինգերորդ տուրից հետո 4.5 միավորով առաջատարներ են հինգ շախմատիստներ, որոնցից չորսը Հայաստանի ներկայացուցիչներ:
Առաջատարների շարքում են՝ Արման Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը:
Մրցաշարն անցկացվում է ինը տուրով: Այսօր կկայանա վեցերորդ տուրը:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի