Ռումինիայի Մամայա քաղաքում ընթանում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի 36 ներկայացուցիչ, անցկացվում է մինչեւ 8, 10, 12, 14, 16 եւ 18 տարիքային խմբերի պատանիների եւ աղջիկների միջեւ:
Յոթ տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունք ունեն՝
Տղաներ
Մ 18. Հայկ Մարտիրոսյան՝ 5.5 միավոր (3-րդ տեղ), Կոնստանտին Յայլոյան՝ 5 (8)
Մ 16. Շանթ Սարգսյան՝ 5.5 (6)
Մ 10. Ռոբերտ Փիլիպոսյան՝ 5.5 (6)
Մ 8. Բենիկ Աղասարով՝ 5 (8)
Աղջիկներ
Մ 18. Սոնյա Ասատրյան՝ 5.5 (2)
Մ 16. Աննա Սարգսյան՝ 5.5 (5)
Մ 10. Անահիտ Մուրադյան՝ 5 (10)
Առաջնությունն անցկացվում է ինը տուրով եւ կավարտվի սեպտեմբերի 14-ին:
Լուսանկարը՝ Հայկ Մարտիրոսյանի անձնական արխիվից