Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրն է:
Հայաստանի հավաքականից այսօր գորգ կմտնի երեք հունահռոմեական ոճի ըմբիշ:
Տիգրան Մինասյանը (55 կգ քաշային կարգ) մեկնարկային գոտեմարտում կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատիաս Պոուտանենի հետ: Մալխաս Ամոյանի (66 կգ) առաջին մրցակիցը մոլդովացի Վալենտին Պետիչն է, իսկ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը կսկսի գերմանացի Ֆրանց Ռիխտերի հետ գոտեմարտով:
Մեր երեք ըմբիշներն էլ կմեկնարկեն որակավորման փուլից: