Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի թենիսի մրցաշարում Արթուր Սողոյանն անցավ քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակչում հայ թենիսիստը 6։4, 6։3 հաշվով հաղթեց լիտվացի Մատաս Բրուժասին։
Սողոյանը հաջորդ խաղում կմրցի Լեհաստանի ներկայացուցչի հետ: