Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը (լուսանկարում), Ժորա Սմբատյանը եւ Գագիկ Խաչիկյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցեցին Ալեքսանդր Դիտյատինի Գավաթի միջազգային խաղարկությանը։
Հայ մարմնամարզիկները հաջող են հանդես եկել եւ տարբեր հարգի մեդալներ են նվաճել։
Մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը օղակներ եւ պտտաձող վարժություններում գրավել է երկրորդ տեղը, ազատ վարժությունում ՝ երրորդը։
Երիտասարդների մրցակցությունում Ժորա Սմբատյանն առաջինն է եղել պտտաձող վարժությունում, օղակների վրա զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ նժույգաթափերում եւ ազատ վարժությունում՝ երրորդը։
Մեր մյուս երիտասարդը՝ Գագիկ Խաչիկյանը, հաղթել է նժույգաթափերում։
Թիմային պայքարում (Արթուր Ավետիսյան եւ Ժորա Սմբատյան) Հայաստանի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ մարմնամարզիկներից գոհ է, շատ լավ են հանդես եկել, իսկ արդյունքները դրա ապացույցն են։