Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
Մրցաշարի վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից հանդես եկավ Արթուր Դավթյանը: Զուգափայտեր վարժությունում հայ մարմնամարզիկը զբաղեցրեց 8-րդ տեղը:
Այսօր, ավելի վաղ նա արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաեւ երեկ՝ բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում:
Եզրափակիչների առաջին օրը, Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը:
Այսպիսով, Դոհայում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ:
Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրեց 4 մարմնամարզիկ` Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը: