Մարզմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանի մարզմնամարզության ֆեդերացիային կտրամադրի նոր մարզագործիքներ: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ազգային ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:
«Մենք սրան վաղուց էինք սպասում: Միջազգային ֆեդերացիան հայտնեց, որ մենք կարող ենք ստանալ ֆրանսիական Gymova ապրանքանիշի արտադրության նոր գործիքներ` պտտաձող, զուգափայտ, օղակ և հարթակ ազատ վարժությունների համար: Մեզ մնում է միայն բերել այդ գործիքները Հայաստան: Հուսով ենք, որ Հայաստանի ազգային օիլմպիական կոմիտեն կաջակցի այդ խնդրի լուծման հարցում»,- ասաց Ալբերտ Ազարյանը: