Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերջին մարզումն անցկացրեց

19:40 - 27 Հուն, 2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկից առաջ վերջին մարզումն անցկացրեց:

Տիգրան Գյոկչյանը վերջին ցուցումները և շտկումները կատարեց հավաքականում: Մոլդովայի հետ խաղից առաջ վերջին մարզմանը մասնակցեցին 10 բասկետբոլիստներ: Մարզումը բաց է թողել Անդրեյ Կոնստանտինովն, ով վատառողջ է, սակայն հավաքականի բժիշկն ամեն ինչ անում է վերջինիս ապաքինման համար:

Հունիսի 28-ին հավաքականը ևս մեկ թեթև մարզում կունենա, իսկ երեկոյան 19:15 ուժերը կչափի Մոլդովայի թիմի հետ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ