Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերում հեծանվորդ Էդգար Ստեփանյանը չի մասնկացի հունիսի 23-ին կայանալիք խմբակային մրցավազքին։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը հաստատեց, որ Էդգար Ստեփանյանը բժշկի թույլտվությամբ ազատվել է խմբակային մրցավազքից և կմասնակցի միայն հեծանվահրապարակի մրցումներին։
Հիշեցնենք, որ այս խաղերին Էդգարը մասնակցում է ձեռքի կրկնակի կոտրվածքով։
Նա հանդես կգա հունիսի 27 և 28-ին։